
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը վերջին շրջանում հայտվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում, նշել է, որ արդեն իսկ զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։
«Տեղյակ եմ, որ ինձնով հետաքրքրված են Հայաստանում, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ֆեդերացիայի ներկայացուցիչները զրուցել են ինչպես իմ, այնպես էլ իմ գործակալի հետ։ Բանակցությունների ավելի լուրջ փուլը տեղի կունենա ձմեռային արձակուրդի ժամանակ»,- ասել է Յուրչենկոն։
Նշենք, որ մոտ օրերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կմեկնի Ռուսաստան՝ Դավիթ Յուրչենկոյի խաղին տեղում հետևելու համար։




