Քաղաքական

Բաքուն ուկրաինացի լրագրողներին մեղադրում է իրեն «սեւացնելու» մեջ

Բաքուն բողոքի նոտա է հղել Կիևին. Ուկրաինակա «1+1» հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 24-ին «15 հանրապետություններ» հաղորդման շրջանակներում  հեռարձակվել է վավերագրական ֆիլմ Հայաստանի և Ադրբեջանի մասին, որում անդրադարձ կա նաև Լեռնային ղարաբաղին։

Նկարահանող խումբը այցելել է տարածաշրջան: Ադրբեջանի մասին պատմելիս՝ լրագրողը ակնհայտորեն չի թաքցում հեգնանքը՝ փաստելով, որ Բաքվում հրապարակները, փողոցները, զբոսայգիները Հեյդար Ալիևի անունով են, ամենուր նրա արձաններն են և Ադրբեջանի դրոշը:

Հայաստանը  հին է ինչպես Հռոմը, այն կոնյակի և նռան հայրենիքն է նշում է ուկրաինացի լրագրողը՝ անդրադառնալով նաև Մատենադարանում հազարամյա պատմություն ունեցող մագաղաթներին։ Ղարաբաղում նրա աչքից չի վրիպել հայ գեղեցկուհիների առատությունը։ «Ղարաբաղյան հակամարտության պատճառը թաքնված է մի պայմանագրում, որը կնքվել է 20- րդ դարի սկզբներին՝ Խորհրդային Միության և Թուրքիայի ղեկավարների միջև։ Քանի որ Ադրբեջանի տարածքն արդեն նվաճված էր բոլշևիկների կողմից, իսկ Հայաստանը դեռ դիմադրում էր, որոշվեց Ղարաբաղը Ադրբեջանին միացնել, որպեսզի շուտափույթ հայտարարեն Խորհրդային Միության տարածքը։ Իսկ ԽՍՀՄ փլուզման ընթացքում վիճելի տարածքի ծագման հարցը անհետացավ»,- նշել է ուկրաինացի լրագրողը։

Պաշտոնական Բաքուն համոզված է, որ վավերագրական ֆիլմը սևացնում է Ադրբեջանն ու լուրջ հարված հասնցում երկու երկրների ռազմավարական բարեկամությանը:Դե իսկ լրագրող Կոնստանտին Անդրիյուկն ու օպերատոր Դմիտրի Վոլկովը հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»։

Կարդացեք նաև

Back to top button