
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի վերջին խաղափուլից առաջ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայկը 9 հնարավորից ունի 7 միավոր:
Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովը և միջազգային վարպետ Մուհամմադզոխիդ Սույարովը:
Մրցաշարի վերջին խաղափուլը կմեկնարկի մարտի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին:




