ԿարևորՄիջազգային

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24-ին  ԱՄՆ պետքարտուղարությունում հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող  գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը, հայտնում է դեսպանությունը։

Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ տուն։ Երկօրյա նստաշրջանում ԱՄՆ առաջին տիկնոջ, կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI)  ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր-սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։ 

Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել երկօրյա քննարկումներին, Tech Expo-ում ծանոթացել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ինտերակտիվ ցուցադրություններին:

Միջոցառման շրջանակում դեսպանը կարճատև շփման հնարավորություն է ունեցել նաև ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Ուոլցի,  Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ավագ խորհրդատու և պրոդյուսեր Մարկ Բեքմենի  և գագաթնաժողովի այլ մասնակիցների հետ։

Կարդացեք նաև

Back to top button