ԿարևորՄիջազգային

Վերջին 25 օրվա ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել․ Էսմայիլ Բաղայի

Իրանը և ԱՄՆ-ն այս պահին որևէ բանակցություններ չեն վարում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում։ Իրանի դեմ սանձազերծված այս անօրինական պատերազմի 25 օրերի ընթացքում դրանք չեն եղել», — ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանն ամերիկյան դիվանագիտության հետ կապված տհաճ փորձ ունի։

«Երկու անգամ, ընդամենը ինը ամսվա ընթացքում, մեզ վրա հարձակվեցին հենց այն ժամանակ, երբ մենք միջուկային խնդիրը լուծելու բանակցությունների կիզակետում էինք։ Սա դավաճանություն էր դիվանագիտության։ Հետևաբար, ոչ ոք չի կարող վստահել ԱՄՆ դիվանագիտությանը», — նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button