ԿարևորՔաղաքական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կարդացեք նաև

Back to top button