ԿարևորՄիջազգային

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ

Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումից հետո Հնդկաստանը կանգնել է գազային ճգնաժամի առաջ, գրում է Forbes-ը։

Մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող երկիրը մեծապես կախված է Պարսից ծոցից մատակարարվող հեղուկ գազից։ Հնդկաստանի տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդը գազաբալոններ է օգտագործում կերակուր պատրաստելու եւ ջեռուցման համար։

Արդեն երեք շաբաթ է մատակարարումները դադարեցված են։ Կառավարությունն ստիպված է եղել  արգելել գազի օգտագործումը դիակիզարաններում։

Ռեստորանները և փողոցային սննդի կետերը, որոնց ընդհանուր ծավալն անցած տարի կազմել է 20 միլիարդ դոլար, վերանայում են իրենց ճաշացանկերը։

Կարդացեք նաև

Back to top button