
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի՝ երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։
Այս մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Դրան հասել ենք բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Այնպես որ մայիսին դուք կստանաք պլյուս 30 տոկոս աշխատավարձ»,- ասել է նա:




