
Երեկ երեկոյան ֆրանսիական Վիենի քաղաքային խորհրդում ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ։ Նրա պատասխանատվության տակ են հանրային եւ բարձրագույն կրթությունները, սննդի եւ գնողունակության ոլորտները։
Երրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Թիերի Կովաքսը։
Կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններում նրա ներկայացրած հանրապետականները քաղաքային ընտրություններում հավաքել են ձայների 57,18%-ը։
Լեւոն Սաքունցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի անդամ է։ Ծնվել է 1986 թվականին Երեւանում։ 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։
Լեւոն Սաքունցի պապը ծնվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում եւ 1947 թվականին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան։




