Քաղաքական

Սեֆիլյանը խոցված ինքնաթիռի հարցով քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն է տեսնում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Շուշիի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը վերաբերող մի շարք հարցեր անպատասխան են մնացել և դրանց պետք է անդրադառնան իրավապահները: Սեֆիլյանը համոզված է, որ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն կա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Սեֆիլյանը խոսել է նաև Նախաորհրդարանի առաջիկա ծրագրերի մասին: Իսկ դրանց առանցքում ապրիլի 24-ին նախատեսված նախաձեռնությունն է:

 

 

Շուշիի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով ՝ հայկական ուղղաթիթռի խոցումը մի շարք հարցեր  է առաջադրել, որոնց պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեֆիլյանը հնչեցրեց հիմնական հարցադրումները:

«Ինչ նպատակով էր նման երթուղի ընտրվել,  ով էր կայացրել որոշումը, ինչու մինչ այսօր քրեկան գործ չի հարուցվել»:

Ժիրայր Սեֆիլյանը չի կասկածում մեր օդաչուների մասնագիտական հմտությանը, բացառում է նրանց սխալվելու կամ մոլորվելու տարբերակը, հետևաբար հարցերի պատասխաններն ակնկալում է ստանալ լուրջ քննության արդյուքնում: Նա համոզված է, որ քրեական գործ հարուցելու անհարաժեշտություն կա:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ հակառակորդը համարձակվեց խոցել հայկական  ուղղաթիռը, Սեֆիլյանն իր պատասխանն է տալիս:

«Դա նրանից է, որ հակառակորդը շատ լավ տեղեկացված է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու: Միայն սա բավարար է, որ հակառակորդը լինի լկտի եւ սանձարձակ»:

Ժիրայր Սեֆիլյանն այսօր խոսեց նաև Նախախորհրդարանի առաջիկա ծրագրերի մասին : Իսկ  որպես դրանց վերջնաժամկետ կամ մեկնարկ նշվեց  Ապրիլի 24-ը.  այդ օրը  Նախախորհրդարանը  ժողովրդին հրավիրում է փողոց` գործող իշխանության դեմ պայքարելու:

Ժիրայր Սեֆիլյանն այսօր կրկնեց  հիմնական այն թեզը, որ Նախախորհրդարանը  ընտրական գործընթացների հետ որևէ հույս չի  կապում, չակերտավոր ընդդիամդիրներից որևէ ակնակալիք չունի,  համոզված է, որ մինչև  հերթական ընտրությունները սպասելու ռեսուրս Հայաստանն այլևս չկա և   արմատական փոփոխությունների իր  ծրագիրն է  նրկայացնում:  Սէֆիլյանի ձևակերպմամբ՝  Նանախորհրդարանը ազգային-ազատագրական պայքար  է սկսում:

«Մենք չենք գնալու քաոսի ճանապարհով, մեր քայլերը մտածված են եւ համոզված ենք, որ արդյունքի հասնելու ենք»:

Իսկ  թե ինչու հենց ապրիլի 24-ին , ըստ Սեֆիլյանի պատահական չէ, անգամ խորհրդանշական է: Նախախորհրդարանում համոզված են , որ ապրիլի 24-ն այլեւս սգալու, այլ նոր պետություն ստեղծելու օր է:

Back to top button