ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցում հայտնել է Իրանի հետ բանակցություններ վարելու մասին եւ նշել, որ հինգ օրով հետաձգել է իրանական էլեկտրակայաններին ուղղված հարվածները։
«Մերձավոր Արեւելքում մեր ռազմական գործողությունների լիակատար եւ համապարփակ կարգավորման» հետ կապված «շատ լավ ու արդյունավետ բանակցություններ» են վերջին երկու օրերին անցկացվել ԱՄՆ եւ Իրանի հետ, Թրամփի գրառման մասին տեղեկացնում է BBC-ին։
«Հաշվի առնելով այս խորը, մանրամասն եւ կառուցողական բանակցությունների բնույթը եւ տոնը, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել իրանական էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքի դեմ ցանկացած ռազմական հարված»,- գրել է նա Truth Social-ում։
Կիրակի օրը Թրամփը սպառնացել էր հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին 48 ժամվա ընթացքում, եթե Հորմուզի նեղուցում չապահովվի անարգել անցում։
Տես նաեւ՝ Իրանը հայտարարել է, որ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն հարձակվի իրանական էլեկտրակայանների վրա




