
Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է սոցիալիստ Էմանուել Գրեգուարը, որը դարձել է Փարիզի նոր քաղաքապետ, հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով քվեարկության արդյունքներին։
48-ամյա Գրեգուարը, որը առաջադրվել էր ձախ ուժերի կոալիցիայի կողմից, հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Ռաշիդա Դատիին։ Նա երկար տարիներ եղել է նախկին քաղաքապետ Անն Իդալգոյի մերձավոր գործընկերը և հայտարարել է, որ մտադիր է շարունակել նրա քաղաքական գիծը՝ շեշտադրելով կլիմայական նախաձեռնությունները, հեծանվային ենթակառուցվածքների զարգացումը և սոցիալական բնակարանաշինությունը։
Մարսելում վերընտրվել է գործող քաղաքապետ Բենուա Պայանը, իսկ Տուլոնում և այլ քաղաքներում աջ ուժերը տարբեր արդյունքներ են գրանցել։ «Ազգային միավորում» կուսակցությունը հայտարարել է զգալի առաջընթացի մասին՝ հաղթանակներ գրանցելով մի շարք համայնքներում։
Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքները հիմնականում որոշվել էին առաջին փուլում, իսկ երկրորդ փուլն անցկացվել է մոտ 1600 համայնքներում՝ հիմնականում խոշոր քաղաքներում։




