
Երևան քաղաքում՝
Մարտի 23-ին, 25-27-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 23-ին, 25-27-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։




