
Կիրակի օրը Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ Փլուզված շենքերի փլատակներից դուրս են բերել ութ քաղաքացու։
Ըստ հեռուստաալիքի՝ շենքերը կարող էին փլուզվել գազի արտահոսքի կամ շինարարության մեջ օգտագործված անորակ նյութերի պատճառով։
Դեպքի վայրում փրկարարական գործողությունները շարունակվում են։ Տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից։




