
Այսօր երեկոյան Հայ խաղաղապահները մեկնում են Լիբանան՝ ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը մասնակցելու նպատակով։ «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված է նրանց ճանապարհման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնելու են իտալական զորախմբի կազմում։
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիրը Իտալիան է, որը դեռ անցած տարի պաշտոնապես դիմել էր Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ։
Իսկ այս տարվա հունիսի 3- ին Բելգիայում Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ տիկին Ռոբերտա Պինոտտին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվելու են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը։
Ի դեպ՝ 2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված էր ՀՀ ԶՈւ մեկ սպա




