Տեղեկատվության անվտանգության ոլորտում առաջընթաց է նկատվում. փորձագետ
Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը վերջին տարիներին տեղեկատվության անվտանգության ոլորտում առաջընթաց է նկատել: Ասում է, որ լուրջ լրատվամիջոցները բավականին հմտացել են տեղեկատվական պայքարի մեջ, գիտեն՝ ինչպես աշխատել թշնամու, ներքին լսարանի և միջազգային հանրության հետ: Սակայն նույն պատկերը չկա սոցիալական կայքերում, որտեղ այտեղ ավելի շատ գերիշխում է անհեռատես օգտատերերը:
«Օգոստոսյան դեպքերն ու հայկական ուղղաթիռի խոցման դեպքը ցույց տվեցին, որ հայաստանյան լուրջ լրատվամիջոցները բավականին հմտացել են տեղեկատվական պայքարի մեջ, գիտեն՝ ինչպես աշխատել թշնամու, ներքին լսարանի և միջազգային հանրության հետ: Տեսակետը Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանինն է: Վերջինիս խոսքով մեր նման երկրներում, երբ սառը պատերազմական իրավիճակ է սոցալական ցանացերը, հատակապես facebook-ի ու youtube-ի օգտատերը պետք ցուցաբերեն զգուշավորություն: Կան հայ օգտատերեր, որոնք տարրական բաներ չեն հասկանում է եւ facebook-ն ու youtube-ը նրանց համար դարձել են կինո:
«Խոցված ուղղաթիռի տեսանյութը տարածելը բավականին վտանգավոր էր եւ տեղեկատվական պատերազմի դեպքում հուսալքություն ու խուճապ առաջացնելու նպատակ ուներ»:
Սոցիալական կայքերում անհեռատես օգտատերերն այնքան շատ են ու անվերահսկելի, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում, սոցիալական կայքերը ժամանակավորապես փակելը անհրաժեշտություն կդառնա: