
Մերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումները։
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Ռիադում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Հանդիպմանը մասնակցել են Կատարի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները։
Հայտարարության մեջ նախարարները դատապարտել են Իրանի «դիտավորյալ հարձակումները», որոնք, նրանց խոսքով, ուղղված են եղել բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների և դիվանագիտական առաքելությունների դեմ։ Նրանք նշել են, որ այդ հարձակումները չեն կարող արդարացվել «որևէ պատրվակով»։
Իրենց հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին «անմիջապես դադարեցնել իր հարձակումները», հարգել միջազգային իրավունքը և «բարի հարևանության սկզբունքները» և զերծ մնալ Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված «միջոցառումներից կամ սպառնալիքներից»։
Ավելին, հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ իրենց երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի։




