Քաղաքական

Ուորլիքը կոչ է արել կենտրոնացնել ջանքերը խաղաղ կարգավորման վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ղարաբաղյյան  հակամարտության կողմերին ուշադրությունը կենտրոնացնեկ խաղաղ և վերջնական կարգավորման վրա։ «Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից մենք ապագայում պետք է խուսափենք։ Կողմերին կոչ եմ անում լինել զսպված, ուշադրությունը կենտրոնացնել հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման վրա։ Լարվածության աճը հարված է հասցնում խաղաղ բանակցություններին, բարդացնում է հումանիտար խնդիրների լուծումը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահը։

Ուորլիքն ասել է, որ ինքը կարդացել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները դուրս բերելու հատուկ գործողության մասին հաղորդագրությունները։

Back to top button