
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը ավելի վաղ ստորագրել էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:




