ԿարևորՄիջազգային

ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լարիջանիին (լրացված)

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Իրանի փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին սպանվել է հարվածի հետեւանքով։

Իրանի իշխանությունները այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։

Իսրայելական «12-րդ ալիքի» աղբյուրը հայտնել է, որ մարտի 16-ի ցերեկը տեղեկություն է ստացվել, որ Լարիջանին պետք է ժամանի Թեհրանում գտնվող իր կոնսպիրատիվ բնակարաններից մեկը։ Նա այնտեղ գտնվել է որդու հետ, երբ Իսրայելը հարված է հասցրել։

«Նա նման հարվածից հետո փրկվելու ոչ մի շանս չուներ»,- հայտարարել է իսրայելական հեռուստաալիքի աղբյուրը։

ՑԱԽԱԼ-ը նաեւ հայտարարել է, որ Թեհրանում «թիրախային հարվածի» հետեւանքով սպանվել է Բասիջ» կամավորական կիսառազմական կազմավորման հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանին։

Ավելի վաղ BBC-ին էր հայտնել, որ Իսրայելի բանակը հարվածել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Բրիտանական լրատվամիջոցը հայտնել էր, որ Լարիջանիի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Լարիջանին համարվում է պատերազմի շրջանում Իրանի դե ֆակտո ղեկավարը անվտանգության հարցերով։

Կարդացեք նաև

Back to top button