
Այս գիշեր ժամը 01:30-ին հայրենիք վերադարձան Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները։ Մրցաշարի վերջին օրը Հայաստանը նվաճեց եւս մեկ մեդալ։ 82 կգ քաշային կարգում Աշոտ Դանիելյանն արժանացավ բրոնզե մեդալի։ Ի դեպ՝ 2013 թվականին աշխարհի առաջնությունում նա նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։
Իսկ առաջնությունում Հայաստանին ոսկի բերեց Մավրիկ Նասիբյանը (մանրամասները՝ այստեղ)։




