ԿարևորՄիջազգային

Եթե դաշնակիցները չօգնեն, ՆԱՏՕ-ի ապագան կարող է վտանգվել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե դաշնակից երկրները չմիանան Հորմուզի նեղուցը բացելու ջանքերին, դա կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի ապագայի վրա։

Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ այն երկրները, որոնք օգտվում են Հորմուզի նեղուցից, պետք է ջանքեր գործադրեն այն բացելու և նավարկության անվտանգությունն ապահովելու համար։

Նրա խոսքով՝ եթե մյուս երկրները չարձագանքեն, դա կարող է «շատ վատ հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի ապագայի համար»։

Ավելի վաղ նա կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և Մեծ Բրիտանիային միանալ նեղուցը բացելու համատեղ նախաձեռնությանը։

Թրամփը նաև հիշեցրել է Ուկրաինային ցուցաբերված աջակցությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն օգնություն է տրամադրել, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան գտնվում է հազարավոր մղոններ հեռու։

«Մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում։ Բայց մենք օգնեցինք։ Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ դաշնակիցների աջակցությունը կարևոր է ներկայիս իրավիճակում։

Կարդացեք նաև

Back to top button