
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X- ի իր էջում գրել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերություններում բացվում է նոր էջ։
Միրզոյանը հայտնել է, որ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ պաշտոնապես բացել են Հայաստանի մշտական դեսպանատունը Բեռնում։
Նրա խոսքով՝ Ժնևում ձևավորված երկարամյա ներկայության և դրա հիման վրա զարգացած քաղաքական երկխոսության վրա հիմնվելով՝ այս քայլը կարևոր հանգրվան է Հայաստանի և Շվեյցարիայի երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման գործում։
New chapter in 🇦🇲-🇨🇭relations: w/@ignaziocassis we officially opened #Armenia’s resident Embassy in #Bern. Building upon strong political dialogue developed through traditional presence in Geneva, this step marks important milestone in further strengthening bilateral partnership. pic.twitter.com/MvhFEW6fdu
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) March 15, 2026




