ԿարևորՀասարակություն

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ 

Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին նրա մեղադրանքը փոփոխվել էր, ավելացվել էր Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել էր գործարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով և տնային կալանքով։

Կարդացեք նաև

Back to top button