ԿարևորՄիջազգային

Թուրքիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերն Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռն են խոցել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է խոցվել. սա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ընթացքում նմանատիպ երրորդ միջադեպն է։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացրել են ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցները», — AFP-ը մեջբերել է նախարարության հայտարարությունից։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված , հնչել են օդային հարձակման ազդանշաններ։

ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 4-ին խոցել էին ենթադրաբար Իրանից արձակված առաջին բալիստիկ հրթիռը, իսկ երկուշաբթի օրը որսացել էին երկրորդը։ Թեհրանը հերքել է միջադեպերին իր մասնակցությունը։

Ուրբաթ օրը Անկարայում Իրանի դեսպանությունը կրկին հերքել է իր մասնակցությունը՝ նշելով, որ Թուրքիայի ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել։

Կարդացեք նաև

Back to top button