
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների հետ կապված։ Վերջինս փետրվարի 13-ին France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին և ռազմագերիներին համեմատել էր Նյուրնբերգյան դատավարություններում մեղադրվող նացիստ առաջնորդների հետ։
Ալիեւի համեմատությունը չի արտացոլում պատմական իրականությունը, աղավաղում է այն եւ զենք դարձնում, նշել է Լեմկինի ինստիտուտը։
«Այս հայտարարությունը հատկապես վտանգավոր է Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ագրեսիվ պատերազմի համատեքստում, որը պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերածել է կարեւորագույն դաշնակցի՝ նախագահ Ալիեւն տալով էլ ավելի մեծ անպատժելիություն, քան՝ մինչ այս ուներ»,- ասված է հայտարարության մեջ։




