
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրանի կողմից իր տարածքի վրա արձակված հրթիռների վիճակագրությունը, հայտնում է «Անադոլու»-ն։
Նախօրեին ԱՄԷ-ի ՀՕՊ համակարգերը որսացել են 10 բալիստիկ հրթիռ եւ 26 ԱԹՍ։
ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից ի վեր Էմիրությունների ՀՕՊ- ը ընդհանուր առմամբ որսացել է իրանական 275 բալիստիկ, 15 թեւավոր հրթիռներ եւ 1540 ԱԹՍ-ներ։




