
Առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը պայմանագիր կստորագրեն TRIPP–ի իրագործման վերաբերյալ։ Նախագիծն այժմ բյուրեղացման փուլում է ՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարաձությունների ու լարվածության աճի վերաբերյալ։
Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիակատար խաղաղություն է հաստատված։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին տարին է, որ փոխադարձ հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։
ՀՀ- ն պատրաստ է հենց այսօր ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Ինչպես Ադրբեջանն է սպասում երկաթուղային կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Ադրբեջանի տարածքով այդ կապին։




