
Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ամերիկա-իսրայելական հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Նշվում է, որ բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։
Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։
Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) March 10, 2026
Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։… pic.twitter.com/Mha9R0F05Q




