
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, քննարկվել են թագավորության պաշտպանության ամրապնդմանն ու անվտանգությանն ուղղված հակաքայլերը, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության ամրապնդման ուղիները՝ իրանական շարունակվող ագրեսիայի պայմաններում», — նշված է հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածելով Իսրայելում գտնվող ռազմական օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։




