ԿարևորՏնտեսական

Շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է զարգացումները. ԿԲ- ն դրամի էական արժեզրկման մասին

Արժութային շուկայում այսօր նկատվում է հայկական դրամի էական արժեզրկում։ Այսպես՝ 1 ԱՄՆ դոլարը թանկացել է 16.60 դրամւվ եւ ըստ ԿԲ տեղեկատվության կազմում է 435 դրա, 1 եվրոն թանկացել է 19.38 դրամով եւ կազմում է 539.53 դրամ, ռուսական ռուբլին թանկացել է 57 լումայով եւ այժմ կազմում է 9.70 դրամ։ Դրամն արժեզրկվել է նաեւ մյուս արտարժույթների համեմատ։

Կենտրոնական բանկը արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները բացատրում է միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումներով։

«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button