ԿարևորՔաղաքական

Քաղաքական լուծմանն այլընտրանք չկա. ՆԱՏՕ- ի գլխ. քարտուղարը ԼՂ մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին մտահոգում են  Լեռնային Ղարաբաղում կատարված միջադեպերն ու բռնությունը: Դաշինքի գլխավոր քարտուղարը Ղարաբաղի մասին խոսել է Հաագայում՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ։

«Ինձ մտահոգում են վերջին միջադեպերն ու բռնությունը: Դա ընդգծում է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, չկա քաղաքական լուծմանն այլընտրանք»,- ասել է Ենս Սթոլթենբերգը։

«Չեմ տեսնում ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարություն, սակայն դաշինքը պաշտպանում է Մինսկի գործընթացը, որպեսզի ստեղծվեն պայմաններ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքերն է մեջբվերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Back to top button