
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Այս պահին գործընկերների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ուստի ամերիկյան կողմի առաջարկով այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է», — գրել է նա Telegramում։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակցությունների նոր փուլը նախատեսված է անցկացնել մարտի 11-ին։




