
Բահրեյնում առնվազն 32 մարդ վիրավորվել է մայրաքաղաքի մոտակայքում իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից, հաղորդում է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ, հղում անելով Առողջապահության նախարարությանը, նշվում է, որ բոլոր տուժածները Բահրեյնի քաղաքացիներ են, այդ թվում՝ 17-ամյա մի աղջիկ, որը գլխի և աչքի ծանր վնասվածքներ է ստացել։ Ամենափոքր վիրավորը երկու ամսական երեխա է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորներից չորսը ծանր վիճակում են. այդ թվում՝ կան երեխաներ, որոնք վիրահատության կարիք ունեն։




