
Պարսից ծոցի տարածաշրջանում շարունակվող իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է ԱՄՆ կառավարության ոչ կենսական նշանակության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին լքել Սաուդյան Արաբիան՝ անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։
Գերատեսչությունը նաև վերահաստատել է իր կոչը ԱՄՆ քաղաքացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորության ծրագրերը։
Պետդեպարտամենտը նշել է, որ տարածաշրջանում առկա են «ԱՄՆ շահերի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հնարավոր հարվածների, զինված հակամարտության, ահաբեկչության, ճանապարհորդական սահմանափակումների և սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող տեղական օրենքների հետ կապված ռիսկեր»։




