
Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է ութի, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
BBC-ի փոխանցմամբ` հրամանատարության հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողը մահացել է մարտի 6-ին Քուվեյթում` շտապ բժշկական օգնություն ստանալիս։
Ավելի վաղ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ռազմական գործողության ընթացքում զոհվել է յոթ ամերիկացի զինծառայող։




