ԿարևորՄիջազգային

Իրանում իգական դպրոցի վրա հարվածի հավանական պատասխանատուն ԱՄՆ է. Reuters

Ըստ ԱՄՆ զինվորական քննիչների՝ Իրանի Մինաբ քաղաքի իգական դպրոցի վրա մահաբեր հարվածի հավանական պատասխանատուն ամերիկյան ուժերն են, հայտնում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է՝ հղում անելով ամերիկացի անանուն երկու պաշտոնյայի։

Գործակալության աղբյուրները չեն բացառել, որ քննության ընթացքում կարող են հայտնվել նոր ապացույցներ, որոնք կբացառեն ամերիկյան պատասխանատվությունը եւ «ցույց կտան այլ կողմին»։

The New York Times-ը եւս իր վերլուծության արդյունքում եկել է այն եզրակացության, որ դպրոցի վրա հարձակման պատասխանատուն ամերիկացի զինվորականներ են։ Ըստ թերթի՝ ամենայն հավանականությամբ հարվածի թիրաքը դպրոցին հարակից ռազմածովային բազան է եղել։

Իրանի հարավում գտնվող Մինաբի իգական դպրոցը գորհի էր ենթարկվել շաբաթ օրը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից երկրի տարածքի վրա իրականացվող հարձակման առաջին օրը։

Իրանական պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 150 աշակերտուհի։

Կարդացեք նաև

Back to top button