Հասարակություն

Խոցված ուղղաթիռի օդաչուներին կհուղարկավորեն «Եռաբլուր»­ում

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24­ին` ժամը 17.00­20.00­ն, Նոր­Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5­րդ զանգված): Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 25­ ին` ժամը 13.00­ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նոյեմբերի 25­ին` ժամը 14.00­ին, տեղի կունենա սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն
զինվորական արարողակարգով:

Կարդացեք նաև

Back to top button