ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

Մարտի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի հետ։ Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։

Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին է ներկայացրել ՀՀ–ԱՄՆ երկկողմ օրակարգը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-Նորվեգիա և ՀՀ-Իսլանդիա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։

Կարդացեք նաև

Back to top button