ԿարևորՄիջազգային

Գերագույն առաջնորդի մահն անպատիժ չի մնա. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը վրեժխնդրությունը համարում է իր «օրինական իրավունքն ու պարտականությունը» և կանի ամեն ինչ՝ այս պարտավորությունը կատարելու համար։

Մինչ այդ նա հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը անպատիժ չի մնա։

Ավելի վաղ Թեհրանը հաստատել էր իր բարձրաստիճան զինվորական հրամանատարների, այդ թվում՝ Խամենեիի, Գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավիի, Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրի և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի մահը։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Քաթարում և Բահրեյնում գտնվող ռազմական թիրախներին՝ Վաշինգտոնի հիմնական դաշնակիցներին տարածաշրջանում։ Դուբայում և Աբու Դաբիում պայթյուններ և հակաօդային պաշտպանության ակտիվություն է գրանցվել։

Կարդացեք նաև

Back to top button