
ԱՄՆ նախագահ Թրամփը սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանված է՝ ասելով, որ նրա մահը «իրանցիների համար իրենց երկիրը վերադարձնելու ամենամեծ հնարավորությունն է»։
Նա նաև նշել է․ «Ռմբակոծությունները կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում, կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որպեսզի հասնենք Մերձավոր Արևելքում և, իհարկե, աշխարհում խաղաղության մեր նպատակին»։
Իր գրառման մեջ Թրամփը Խամենեին անվանել է «պատմության մեջ ամենաչար մարդկանցից մեկը»։




