Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.«Հարթակը դեռ միասնական չէ»

Կարեն Ղազարյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Դեռ երկու օր առաջ փոխհամաձայնության եկած եռյակում, այսօր կրկին խժդժություն է մտնում: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հանդես է եկել անակնկալ առաջարկով: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա մեկ այլ անակնկալ էր պատրաստել իր գործընկերներին՝ առաջարկելով ստորագրել իր մշակած «Եռյակի Հռչակագիրը»: Դեռ համաձայնության չգալով այն հարցի շուրջ, թե դեկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաք-երթին եռյակի լիդերները կմասնակցեն, թե՞ ոչ, «Ժառանգություն»-ը իրազեկման հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան նոյեմբերի 21-ից 30-ը եւ դեկտեմբերի 5-ին, 6-ին, 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անելու մասին:

 

Back to top button