ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար

Իսրայելը և Միացյալ Նահանգները գործողություն են սկսել՝ Իրանի ահաբեկչական ռեժիմի կողմից եկող սպառնալիքը վերացնելու համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «իր պատմական առաջնորդության» և գործողության ընթացքում համագործակցության համար։

«47 տարի շարունակ այաթոլլաների ռեժիմը կոչ է արել՝ «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային»։ Այս արյունարբու ահաբեկչական ռեժիմին չպետք է թույլատրվի զինվել միջուկային զենքով, որը թույլ կտա նրան սպառնալ ամբողջ մարդկությանը», — ասել է Նեթանյահուն։

Նա կոչ է արել հանրությանը հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և համբերատար լինել գործողության ընթացքում։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով տուժել է հինգ քաղաք։ «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյուններ են լսվել Թեհրանում, ինչպես նաև Սպահան, Ղոմ, Քարաջ և Քերմանշահ քաղաքներում։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաև Բուշեր քաղաքի վրա հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմակայանը: Պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խոշոր ռազմական գործողություն է սկսել Իրանում:

«Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները»,- ասել է Դոնալդ Թրամփը Truth սոցիալական էջում հրապարակված իր տեսաուղերձում:

Կարդացեք նաև

Back to top button