ԿարևորՔաղաքական

Մադրիդում դեսպան Ավետիսյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ դասախոսությամբ

Փետրվարի 26-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև TRIPP նախաձեռնության վերաբերյալ դասախոսությամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառման ընթացքում դեսպանը խոսել է բանակցություններում առկա առաջընթացի մասին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղությանը։ Դրան հաջորդած բովանդակալից քննարկման ընթացքում նա նաև մասնակցել է լսարանի հետ հարցուպատասխանի, որը վարել է պրոֆեսոր Ռաֆայել Բուստոսը:

Կարդացեք նաև

Back to top button