ԿարևորՔաղաքական

Այսօր Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի օրն է. ԱՄՆ դեսպանատունը գրառում է արել

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կոտորածների զոհերի հիշատակի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է գրառման մեջ։

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ խաղաղ բնակչության կոտորածներն սկսվել են 1988 թվականի փետրվարի 27-ին եւ տեւել երեք օր։ Դրանք կրել են կազմակերպված բնույթ։

Խորհրդային զորքերը քաղաք են մտցվել միայն փետրվարի 29-ին։

Սպանդին զոհ դարձածների իրական թիվը հայտնի չէ։ Խորհրդային պաշտոնական տվյալները հայտնում են 32 սպանվածի մասին։

Ջարդարարներից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։

Կարդացեք նաև

Back to top button