
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլը, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեից՝ հավելելով, որ ծրագիրն ուղղված է ՀՀ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանն ու բարեփոխմանը։
Հաղորդագրության համաձայն՝ ոռոգման և խմելու ջրամատակարարման ծառայությունների որակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը ներգրավում է շուրջ 70 մլն եվրո վարկ։




