ԿարևորՀասարակություն

Հայաստանը դարձավ «Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման» համաձայնագրի կողմ հանդիսացող 86-րդ պետությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ պայմանագրերի բաժնի տնօրեն Դավիթ Նանոպուլոսին հանձնեց 2025 թվականի հունիսի 9-ին ստորագրված «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի Հայաստանի Հանրապետության վավերագիրը, տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:

«Հայաստանը դարձավ համաձայնագրի կողմ հանդիսացող 86-րդ պետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button