ԿարևորՔաղաքական

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Վաշինգտոնում

Փետրվարի 24-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։

Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղերձը ներկաներին փոխանցել է ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան Արմեն Տեփանյանը։ Ելույթով հանդես է եկել դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։

Ամերիկյան կողմից ելույթներով հանդես են եկել ԱՄՆ Պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Քեֆլին Հիշ-Էքքլսը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությունից գեներալ Փոլ Շնայդերը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներ, Պատերազմի քարտուղարության և Միացյալ շտաբի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Back to top button