ԿարևորՄիջազգային

Եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին. Զելենսկի

Եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին, տնտեսական փաստաթղթերը կպատրաստվեն փետրվարի 26-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Reuters-ը հաղորդում է, որ ուկրաինացի բանակցողները հինգշաբթի օրը կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պատերազմից հետո վերակառուցման հարցերը՝ Ռուսաստանի հետ մարտին սպասվող եռակողմ բանակցությունների նոր փուլից առաջ։

«Իմ կարծիքով, այժմ դժվարությունները ռազմական մակարդակում չեն։ Խնդիրը կայանում է այս պատերազմը դադարեցնելու քաղաքական կամքի և տարածքային հարցի մեջ», — ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիև այցելող Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կարծում եմ՝ եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին։ Տնտեսական փաստաթղթերը կպատրաստվեն վաղը Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հանդիպման ժամանակ»,-ասել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հայտարարությունները՝ Կիևի կողմից միջուկային զենք ձեռք բերելու փորձերի մասին, Ուկրաինայի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ են։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական բանակցային թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Կարդացեք նաև

Back to top button