Միացյալ Նահանգները հիմա ավելի լավ վիճակում է, ավելի հարուստ է, ուժեղ, անվտանգ, քան երբևէ, սա Ամերիկայի ոսկեդարն է․ այս կարծիքն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գերազանցելով սեփական ռեկորդը՝ նա նախօրեին 1 ժամ 47 րոպե տևողությամբ ելույթ ունեցավ․ երկրի վիճակի մասին Կոնգրեսում այսքան երկար դեռ չէին խոսել։
Նախօրեին տեղի ունեցածը՝ ԱՄՆ նախագահի սահմանադրական՝ երկրի վիճակի մասին Կոնգրեսին տեղեկացնելու պարտավորության կատարումը, այս դեպքում գերակատարումն էր։ «Ռադիոլուր»-ն առանձնացրել է 5 դրվագ՝ 107 րոպե տևողությամբ ելույթից։




